01/21/2026

Հայաստանը 2-րդ տարին անընդմեջ չի հաղթահարում «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչը

Հայաստանը 2-րդ տարին անընդմեջ չի հաղթահարում «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչը

Հայաստանը չի կարողանում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ անցնել 2-րդ տարին անընդմեջ: Անցած տարի՝ 2018 թ., Հայաստանը ներկայացրել ու առաջին կիսաեզրափակչից դուրս էր մնացել Սեւակ Խանաղյանը: Նա երգել էր հայերենով: Կատարել էր «Քամի» երգը:

Անցած տարի այս շրջանում Հայաստանում մարդիկ տարված էին Թավշյա հեղափոխությամբ, ու այս անհաջողությանը գրեթե ուշադրություն չդարձրին: Երեկ՝ մայիսի 16-ին, Սրբուկի՝ մրցույթից դուրս մնալը բուռն քննարկման առիթ դարձավ: Ոմանք պաշտպանում են երգչուհուն՝ ընդգծելով, որ նա շքեղ էր, ու մրցույթն է վատը եւ դրանից պետք է հրաժարվել: Ոմանք էլ կարծում են, որ նա վատ երգեց եւ որ նրան խանգարեց լավ շոուի բացակայությունը:

Հայաստանը «Եվրատեսիլին» սկսել է մանսակցել 2006 թվականից: 2012-ին չի մասնակցել անվտանգության նկատառումներով, քանի որ մրցույթն անց էր կացվում Ադրբեջանում: Մինչեւ անցած տարի ընդամենը 1 դեպք էր եղել, որ Հայաստանը կիսաեզրափակիչը չէր հաղթահարել: Դա տեղ էր ունեցել 2011 թվականին, երբ Հայաստանը ներկայացնում էր Էմմին:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: