01/21/2026

Հանրապետության մի շարք դպրոցներ զրկված են տարրական կենցաղային պայմաններից՝ ջուր, ջեռուցում, կոյուղի

Հանրապետության մի շարք դպրոցներ զրկված են տարրական կենցաղային պայմաններից՝ ջուր, ջեռուցում, կոյուղի

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018-2019 ուսումնական տարում հանրապետությունում գործող 1409 դպրոցի շենքային պայմանների մասին տեղեկատվություն։
Համաձայն ներկայացվածի՝ շենքային բավարար վիճակում է գտնվում միայն 564 դպրոց,  459-ը հիմնանորոգման կարիք ունի, 386-ը ենթակա է ընթացիկ նորոգման։

Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը՝  ապա դպրոցների մեծ մասում բացակայում է տաք ջրամատակարարումը, 1166 հաստատությունում տաք ջուր չկա, իսկ 72-ում ընդհանրապես ջուր չկա։

Գազամատկարարման պարագայում ևս պատկերը հուսադրող չէ, 432 դպրոցում բացակայում է գազամատակարարումը, այդ դպրոցներում էլէկտրաջեռուցիչի կամ վառարանի միջոցով, իսկ 9 դպրոցում էլ ընդհանրապես բացակայում է ջեռուցումը։ Այդ դպրոցները գտնվում են Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում։

Սա դեռ ամենը չէ, հանրապետությունում կա 140 դպրոց, որոնք զրկված են  անգամ կոյուղացման համակարգ: Այդպիսի դպրոցներ կան բոլոր մարզերում, այդ թվում մեկը՝ մայրաքաղաքում։

 Աղբյուր` Panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: