01/20/2026

Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրը

Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրը

Ամեն տարի մայիսի 18-ին ամբողջ աշխարհի թանգարանների աշխատողները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Թանգարանների միջազգային օրը:

Օրն օրացույցում է հայտնվել 1977 թվականին, երբ Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums, ICOM) հերթական նիստում ընդունվել է այս մշակութային տոնի հիմադրման մասին ռուսական կազմակերպության առաջարկը: 1978 թվականից Թանգարանների միջազգային օրը սկսել է նշվել ավելի քան 150 երկրում, հայտնում է news.am-ը:

1992 թվականից սկսած ամեն տարի տոնն ունի որոշակի թեմա՝ նվիրված թանգարանների գործունեության հարցերին, օրինակ՝ թանգարանային արժեքների ապօրինի դուրսբերումը, հասարակության շրջանում մշակույթի մակարդակի բարձրացման գործում թանգարանների դերը եւ շատ այլ հարցեր: Այս տարի օրվա թեման է՝ «Թանգարանները՝ որպես մշակույթի կենտրոններ. ավանդույթի ապագան»:

artsakhpress.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: