01/20/2026

Իմ քայլի պատգամավորն արագ հեռացրեց Քոչարյանի մասին իր գրառումը (լուսանկար)

Իմ քայլի պատգամավորն արագ հեռացրեց Քոչարյանի մասին իր գրառումը (լուսանկար)

Այսօր առավոտյան ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ում եղբայրը վարչապետ Փաշինյանի օգնականն է, գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում՝ բոլորին քոչ անելով հավաքվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ այսօր ժամը 16:00-ին հրապարակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով դատական վճիռը: Պատգամավորը բոլորին կոչ էր արել հավաքվել դատարանի մոտ:

Սակայն իշխանական պատգամավորը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, շատ արագ հեռացրել է գրառումը՝ փոխարենը կիսվելով ֆեյսբուքյան այլ էջի գրառմամբ, որը նույն բովանդակությամբ է:

Ֆեյսբուքում արդեն տարածվում է Իմ քայլի պատգամավորի առաջին գրառումը: Շատերն այն որակում են որպես պատգամավորի կողմից ճնշում դատարանի վրա:

 

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: