01/20/2026

Միջադեպ Ազատության հրապարակում. հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա

Միջադեպ Ազատության հրապարակում. հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու դատարանի որոշումից հետո դատարանի բակում նրա դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթ են իրականացրել: Նրանք նախ փակել են Մյասնիկյան պողոտան, ապա քայլերթով հասել են Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք են անցկացնում:

Այդ ընթացքում միջադեպ է գրանցվել: Ազատության հրպարակում ցուցարարները նկատել են ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանին, մոտեցել են ու եւ սկսել են վանկարկել «դավաճան»: Ոստիկաններին հաջողվել է հանդարտեցնել ակցիայի մասնակիցներին: Հրանտ Մարգարյանը, որը երեխաների հետ էր, հեռացել է: Նրան ուղեկցում էին մի քանի մարդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատարանն այսօր Ռոբերտ Քոչարյանի համար որպես խափանման միջոց է համարել երաշխավորություննը: Նրան ազատելու երաշխավորությամբ հանդես էին եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: