01/20/2026

Սյունիքում տղամարդ է կախվել. դին հայտնաբերել են ընտանիքի անդամները

Սյունիքում տղամարդ է կախվել. դին հայտնաբերել են ընտանիքի անդամները

Մեր տեղեկություններով` այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքում։ Առավոտ վաղ Սալվարդ գյուղում ապրող մի տղամարդ Սիսիանի հիվանդանոց է տեղափոխել 84-ամյա հորը։ Նա մահացած է եղել։

Դիահերձման ժամանակ դատական բժիշկները մահացած տղամարդու պարանոցին վնասվածքի հետքեր են եղել։

Բուժհաստատությունից անմիջապես ահազանգել են տեղի ոստիկանություն։ Հիվանդանոց եկած իրավապահները պարզել են հետևյալը։ Նախնական վարկածով տղամարդն ինքնասպան է եղել։ Նրա դին այսօր առավոտյան տեսել են տուն դրսից վերադարձած ընտանիքի անդամները։ Տղամարդը ինքնասպանություն է գործել ննջարանում' հակի թելով կախվելով։ Իսկ թե նրա որդին ի սկզբանե չի հայտնել եղելությունը, իրավապահները դեռ կպարզեն։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ինքնասպան եղած տղամարդը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, և, ամենայն հավանականությամբ, այդ հանգամանքն էլ ստիպել է նրան ծայրահեղ քայլի դիմել։




ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: