01/20/2026

«Այսուհետեւ պիտի չհանդուրժենք նման սին վարքագիծ». ՀՅԴ Ֆրանսիայի եւ Արեւմտյան Եվրոպայի կենրոնական կոմիտե

«Այսուհետեւ պիտի չհանդուրժենք նման սին վարքագիծ». ՀՅԴ Ֆրանսիայի եւ Արեւմտյան Եվրոպայի կենրոնական կոմիտե

ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա հարձակման միջադեպը դատապարտող հայտարարություն է տարածել ՀՅԴ Ֆրանսիայի եւ Արեւմտյան Եվրոպայի կենրոնական կոմիտեն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Այն ինչ տեղի ունեցավ երեկ` Երեւանի Ազատության հրապարակում, ոչ թե հանդուրժողականություն է, որ ամեն քայլափոխի արդեն մեկ տարի է՝ բռնազբոսիկ ձեւով քարոզվում է Հայաստանում, այլ` պարզապես խուժանություն է եւ ատելության հստակ դրսեւորում:

ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանի դեմ կատարված փողոցային արարքը ոչ միայն խստիվ դատապարտում ենք, այլեւ պահանջում ենք իշխանությունից` միջադեպին անմիջապես տալ իրավական գնահատական, եւ իբրեւ թե պատահական թվացող արարքի հետևում կանգնող կազմակերպիչներին բացահայտել ու պատժել ըստ օրենքի: Այլապես, հետագա որեւէ զարգացման ամբողջ պատասխանատուվություը կրելու է գործող իշխանությունը:

Ընկեր Հրանտ Մարգարյանի դեմ ուղղված այս արարքը ուղղված է Դաշնակցության աշխարհասփյուռ բովանդակ ընտանիքի դեմ: Վերջին ամիսներին ու մինչ օրս, հանուն ազգային միասնականության` անտեսել ենք մեր դեմ տարվող կազմակերպված քարոզչական անբարո արշավը, ինչպես նաեւ` փողոցային էժան նկրտումները, սակայն արդեն անցել է ամեն չափ ու սահման, առ այդ այսուհետեւ պիտի չհանդուրժենք նման սին վարքագիծ»։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին,  Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա եւ վիրավորական արտահայտություններ արել։

news.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: