03/19/2026

Մոտ մեկ տարի Մեղրիում դատավոր չկա. ինչո՞ւ

Մոտ մեկ տարի Մեղրիում դատավոր չկա. ինչո՞ւ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրու նստավայրի մուտքի մոտ հավաքվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղական կառույցի 10-15 անդամ:

Դատարնի մուտքը փակելու հետ մեկտեղ (թեեւ որեւէ մեկը չի էլ փորձում մուտք գործել դատարանի շենք) նրանք բարձրացնում են նաեւ դատական իշխանությանն առնչվող եւ իրենց մտահոգող հարցեր:

Մասնավորապես՝ մեկ տարի շարունակ Մեղրիում դատավոր չկա եւ ոչ մեկին, կարծեք, այդ խնդիրը չի մտահոգում:

Նախկին դատավորի պաշտոնավարման ժամանակ տասնյակ գործեր դատաքննության փուլ էին հասել, իսկ նրա հեռանալուց հետո այդ գործերի քննությունը մարզի այլ վայրերում սկսել է սկզբնական փուլից, (նախնական դատական նիստերից), որոնց ավարտը, մեկ տարի հետո անգամ, չի երեւում, իսկ դատական լաբիրինթոսում հայտնված մարդկանց ճակատագրերն առնվազն Սյունիքի մարզում որեւէ մեկին չի հետաքրքրում։

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: