01/20/2026

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը փակած քաղաքացիներին կոչ արեց ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հորդորել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին: Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:

Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և այլեւս անշրջելի: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Դուխո՛վ»,- նշել է վարչապետը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: