01/20/2026

ՀՅԴ-ն մայիսի 23-ին հանրահավաք կանցկացնի

ՀՅԴ-ն մայիսի 23-ին հանրահավաք կանցկացնի

ՀՅԴ-ն մայիսի 23-ին, ժամը 19:00 -ին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հրատապ․ ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ։

Մինչ այդ տեղեկացնեմ, որ Դաշնակցությունը մայիսի 23-ին, ժամը 19:00 -ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։

Հ․Գ ․ ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակություն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին՝ իրենց զգոն, գիտակից և պատրաստակամ պահվածքի համար»,-նշված է գրության մեջ։

yerkirmedia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: