01/11/2025

Սյունիքի մարզում մոտ հարյուր մարդ էր արձագանքել վարչապետի՝ դատարանների մուտքը շրջափակելու կոչին

Սյունիքի մարզում մոտ հարյուր մարդ էր արձագանքել վարչապետի՝ դատարանների մուտքը շրջափակելու կոչին

Մայիսի 20-ի օրվա երկրորդ կեսին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատարանի տարածաշրջանային նստավայրերում (Գորիս, Սիսիան, Մեղրի) վերականգնվել է բնականոն աշխատանքը:

Ըստ տեղերից ստացվող տվյալների՝ Սյունիքի մարզում մոտ հարյուր մարդ էր արձագանքել վարչապետի՝ դատարանների մուտքը շրջափակելու կոչին:

Ստեղծված իրավիճակում, անշուշտ, դատավորներն ու դատարանի մյուս աշխատակիցները կարող էին մուտք գործել դատարանի շենքեր եւ աշխատել, սակայն նրանք ցուցաբերեցին զսպվածություն եւ տեղիք չտվեցին ավելորդ լարվածության:

Դատարանի մուտքերի մոտ հերթապահող ոստիկաններն ու իրավապահ մարմինների մյուս ներկայացուցիչներն ավելի քիչ չէին, քան քաղաքացիները:

Ի դեպ, դատարանի մուտքերը շրջափակողները գերազանցապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ կամ այդ քաղաքական ուժի համակիրներ էին: Սիսիանում եւ Գորիսում դատարանի մուտքերը շրջափակող «Ք.Պ.»-ականների հետ էին Սյունիքի մարզից ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Տիգրան Կարապետյանը եւ Կարեն Համբարձումյանը: 

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: