01/20/2026

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը կապվել է Բակո Սահակյանի հետ և խնդրել այսպիսի հանդիպում. Դավիթ Բաբայանը՝ ԱԺ-ում ընթացող հանդիպման մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը կապվել է Բակո Սահակյանի հետ և խնդրել այսպիսի հանդիպում. Դավիթ Բաբայանը՝ ԱԺ-ում ընթացող հանդիպման մասին (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովում Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության հետ, քննարկելու են երկու խորհրդարանների փոխգործակցության հարցեր: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

«Մենք ընդհանրապես միշտ էլ արժևորել են բոլոր ուժերի հետ համագործակցությունը: ԱԺ շենքում առաջին անգամ է «Իմ քայլի» հետ հանդիպում, բայց խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպում եղել է»,-ասաց նա և նշեց, որ այս պահին մյուս խմբակցությունների հետ հանդիպում նախատեսված չէ:

«Հայաստանի և Արցախի միջև որևէ տարաձայնություն չի եղել և չի էլ լինելու, սա լավ իմացեք: Արցախը ոչ հեղափոխական է, ոչ հակահեղափոխական, ընդհանրապես մենք մի հայրենիք ենք, բայց դեռևս երկու տարբեր պետություն, և մեկը մյուսի գործերին չպետք  է խառնվի, քանի որ բերելու է վատ հետևանքների»,-ասաց նա:

Նա պարզաբանեց, որ «Իմ քայլը խմբակցության ղեկավարը կապվել է Բակո Սահակյանի հետ և խնդրել այսպիսի հանդիպում:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավոր լինելուն, Դավիթ Բաբայանն ասաց. «Նախագահն էլ ասաց, որ սա զուտ մարդասիրական մոտեցում է, որևէ քաղաքական ենթատեքստ չկա»,-ասաց նա և նշեց, որ Արցախում իրավիճակը խառը չէ, նորմալ է:

tert.am

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: