01/20/2026

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐԱՇԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐԱՇԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Մայիսի 19-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը աշխատանքային հերթական հանդիպում անցկացրեց Նորաշենիկ, Անտառաշատ, Ձորաստան, Շրվենանց, Առաջաձոր, Օխտար բնակավայրերի վարչական ղեկավարների և գյուղացիների հետ:

Այցելության նպատակն էր անձամբ ծանոթանալ գյուղի խնդիրներին, տեղում լսել գյուղացիներին հուզող հարցերը, ինչպես նաև կարծիքներն ու առաջարկությունները՝ հետագայում դրանց լուծումներ տալու համար: Ծավալված խոսակցության ժամանակ ելույթներ ունեցան գյուղի բնակիչներ, որոնց բարձրացրած հարցերին համայնքի ղեկավարը տվեց հնարավորինս դրական պատասխաններ: Դրանք հիմնականում վերաբերում էին խմելու և ոռոգման ջրին, լուսավորության ապահովմանը, աղբահանությանը, գյուղատնտեսական տեխնիկային և բերքի իրացման խնդիրներին: 

Քննարկման ընթացքում համայնքի ղեկավար Գ. Փարսյանը գյուղերի զարգացման համար հատկապես կարևոր համարեց գյուղական բնակավայրերում վարելահողերի մշակումը և առաջարկեց վարչական ղեկավարներին համայնքապետարան ներկայացնել տեղեկատվություն չմշակվող վարելահողերի վերաբերյալ, այնուհետև փորձել խնդրին լուծում տալ:

Ամփոփելով հանդիպման արդյունքները համայնքի ղեկավարը վարչական ղեկավարներին տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ առկա խնդիրների լուծման նպատակով:

На данном изображении может находиться: 9 человек, люди сидят, обувь, стол и в помещении

На данном изображении может находиться: 6 человек, люди сидят и в помещении

На данном изображении может находиться: 3 человека, люди улыбаются, люди сидят и в помещении

На данном изображении может находиться: 11 человек, люди сидят

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: