01/20/2026

Առողջապահության նախարարությունը «Գարդասիլ 4» պատվաստանյութի ներդրման համար դրամաշնորհ է ստացել. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարարությունը «Գարդասիլ 4» պատվաստանյութի ներդրման համար դրամաշնորհ է ստացել. «Ժողովուրդ»

«Գարդասիլ 4» պատվաստանյութի կիրառման շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում: Մասնագիտական կարծիքը բաժանվել է երկու խմբի: Առողջապահության նախարարությունը պնդում է «Գարդասիլ 4»-ի արդյունավետության, օգտակարության մասին, իսկ երկրորդ խումբը` «Բժիշկների ազգային կոալիցիան», հակառակ կարծիքին է:

Մինչ այդ` օրեր առաջ, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Գարդասիլ 4» պատվաստանյութի վերաբերյալ քննարկում։ Ու պարզվում է` նախարարությունը «Գարդասիլ 4» պատվաստանյութի ներդրման համար դրամաշնորհ է ստացել. նման խոստովանություն արել է ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գայանե Սահակյանը:

Խոսքը 203 հազար դոլարի մասին է: «Գարդասիլ 4» խմբաքանակի ուղիղ կեսի ժամկետն ավարտվում է 5 ամսից: Փաստացիորեն իրենք ստիպված են դա վերջացնել, ներարկել մինչեւ 2019 թվականի հոկտեմբեր, մյուս կեսի ժամկետն էլ 2020-ի ապրիլն է»,- հայտարարել է բժշկուհի Մարինա Խաչատրյանը՝ հավելելով, որ այս տարվանից պատվաստման ենթակա կանանց տարիքային շեմը բարձրացվել է մինչեւ 45 տարեկան, որպեսզի հասցնեն սպառել ստացված պատվաստանյութը»:

armlur.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: