01/20/2026

Էկոձողիկները որպես այլընտրանք պլաստիկե ձողիկներին

Էկոձողիկները որպես այլընտրանք պլաստիկե ձողիկներին

ԷկոԼուր

Պլաստիկի դեմ պայքարի նոր միջոց է գտել Կապանի բնակիչ Գևորգ Գասպարյանը: Նա առաջարկում է հյութ խմելու համար օգտագործվող պլաստիկեձողիկը փոխարինել բուսական ծագման ձողիկով:

«1000-ից ավելի բույսեր ուսումնասիրեցի Սյունյաց անտառներում, գտա մի բույս, որին բամբուկ ենք ասում։ Գրքերում նայեցի, հասկացա, որ թունավորչէ, դեղաբույս է, արմատները լյարդի համար են օգտակար, բժշկության մեջ շատ է օգտագործվում։ Փորձեցի մշակել։ Պատրաստեցի էկողձիկներ հեղուկներ խմելու համար»,- ասաց Գևորգ Գասպարյանը: Նա նշեց, որ գաղափարն իրեն հուշել է բնապահպան Մարիամ Սուխուդյանը:

«Էկոձողիկների նախաձեռնությունն անվանել ենք «Կանաչ հեղափոխություն»՝ նպատակ ունենալով պլաստիկից ձողիկներին այլընտրանք ստեղծել: Արդեն իսկ շատ պատվերներ եմ ստացել։ ԱՄՆ-ից են մեծ քանակությամբ պատվիրել։ Ձողիկները շատ ամուր են՝ բազմակի օգտագործման համար»,-ասաց Գևորգը Գասպարյանը:

Գևորգ Գասպարյանը մտադիր է էկոձողիկների արտադրություն հիմնել: Կխորհրդակցեն անտառագետի հետ բույսի սերմը վերցնելու և այն բազմացնելու նպատակով:

Նշենք, որ աշխարհում պլաստիկով աղտոտումը մեծ ծավալների է հասել: Պլաստիկը շրջակա միջավայրում կարող է քայքայվել 100-400 տարիներիընթացքում: Պլաստիկի դեմ պայքարելու համար երկրները հանդես են գալիս տարբեր օրենսդրական նախաձեռնություններով և իրազեկման ակցիաներով: Հայաստանը ևս անմասն չի մնում այս գործընթացից:

 www.ecolur.org

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: