01/20/2026

Խորհրդարանն սկսել է դատավորների vetting-ի նախագծի մշակումը. Լիլիթ Մակունց

Խորհրդարանն սկսել է դատավորների vetting-ի նախագծի մշակումը. Լիլիթ Մակունց

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տեղեկացմամբ՝ խորհրդարանն սկսել է vetting-ի նախագծի մշակումը, բայց առայժմ մանրամասներ չի ասի։

«Նույնիսկ ուրվագծվող բաների մասին չեմ ուզում ասել, բայց հնարավորինս սեղմ ժամկետներում, մենք կունենանք նախագիծ», - նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում հայտարարեց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես կոչված vetting-ի:

«Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», - հայտարարեց Փաշինյանը։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: