01/20/2026

Փոքր դերերի մեծ վարպետը․ Արմեն Խոստիկյանը կդառնար 90 տարեկան

Փոքր դերերի մեծ վարպետը․ Արմեն Խոստիկյանը կդառնար 90 տարեկան

Այսօր դերասան, Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խոստիկյանը կդառնար 90 տարեկան։Նա իր ամբողջ կյանքում այդպես էլ գլխավոր դերեր չխաղաց, նա փոքր դերերի մեծ վարպետն էր։

Թատրոնի, կինոյի, էստրադայի սիրված դերասանը ծնվել է 1929թ. մայիսի 22-ին, Երևանում: Ավարտել է Երևանիի թիվ 30 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից:

1947-51թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում`Արմեն Գուլակյանի կուրսում։

1951թ.-ից աշխատանքի է անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, ուր մինչեւ 1990-ականները ստեղծել է մեծ ու փոքր բազմաթիվ դերեր։

Խաղացել է բազմաթիմ ֆիլմերում եւ թատերական ներկայացումներում՝ «Ոսկե ցլիկ», «Նվագախմբի տղաները», «Նամուս», «Տերն ու ծառան» և այլն:

Արմեն Խոստիկյանը մահացել է 2003 թվականի հուլիսի 22-ին՝ Երեւանում։

yerkirmedia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: