01/20/2026

ՀԱՊԿ գլխավորի քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը. նա կպաշտոնավարի 2020-ի հունվարի 1-ից

ՀԱՊԿ գլխավորի քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը. նա կպաշտոնավարի 2020-ի հունվարի 1-ից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը ներկայացրել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին չորեքշաբթի անցկացվող ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ղրղզստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Չինգիզ Այդարբեկովը:

«Առաջարկի համաձայն՝ Զասը պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները պետք է ստանձնի 2020-ի հունվարի 1-ից», -ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ այսօր Բիշքեքում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն արտգործնախարարների խորհրդի նիստը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: