01/20/2026

Բյուջեի 62 մլն դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Բյուջեի 62 մլն դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Շուրջ 62 միլիարդ դրամի գերակատարում ենք սպասում, ավելի ճիշտ՝ վստահ ենք, որ այդքանով կգերակատարենք մեր բյուջեի եկամտային մասը:

Այսպես սկսեց իր խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  բյուջետային հավելյալ միջոցների բաշխման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

 

Շարունակելով, վարչապետը նշեց, որ այժմ  կա  խնդիր՝  քննարկել, հասկանալ,  թե ինչպես պետք է տեղաբաշխվեն այդ հավելյալ միջոցները:

 «Այդ գումարներից 7 միլիարդ դրամ կհատկացվի ճանապարհաշինության ծրագրերին, մենք պայմանավորվել ենք, որ զինվորականների եւ ոււսուցիչների աշխատավարձերը այս տարի պետք է բարձրացնենք, դրա համար հարկավոր կլինի 3,5 միլիարդ դրամ: ՙ

Մեզ մնում է մնացած մասով հասկանալ, խոսքը 45 միլիարդ դրամի մասին է, որը մենք պետք է ճիշտ որոշմամբ հասկանանք ինչպես ծախսել:

Այս տարի մենք ՀՆԱ-ի 1 տոկոսի աճ ունենք, ինչը շատ հուսադրող ցուցանիշ է եւ նշանակում է, որ մենք կհասնենք այն ցուցանիշներին, որին ձգտում ենք:

Տնտեսագետները մեզ խորհուրդ են տալիս եւ շատերի կարծիքն այն է, որ այս միջոցները պետք է ծախսվեն այնպես, որ տնտեսությանը խթանող ծախսեր փակվեն»,-եզրափակեց վարչապետը՝ հավելելով, որ ծախսերի մասով պետք է իսկապես ճիշտ որոշում կարողանան կայացնել:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: