01/20/2026

Հայաստանում մոտ 19 հազար 12-րդ դասարանցու համար վերջին զանգը կհնչի մայիսի 24-ին

Հայաստանում մոտ 19 հազար 12-րդ դասարանցու համար վերջին զանգը կհնչի մայիսի 24-ին

այաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 24-ին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, 9-րդ դասարանն այս տարի կավարտի 32 հազար 198 աշակերտ, 12-րդ դասարանը`18 հազար 996: Աշակերտները ներկայացնում են և՛ պետական, և՛ մասնավոր դպրոցները:

Հանրապետությունում նախատեսված 9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը՝ հայոց լեզու առարկայից, այս տարի անցկացվում է կենտրոնացված: Գնահատման և թեստավորման կենտրոնը քննության օրը սահմանել է մայիսի 26-ը: Երեխաները քննությունը հանձնելու են 251 քննական կենտրոնում:

Հանրապետությունում միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 4-ից: Գործելու է 33 քննական կենտրոն, որից 23-ը՝ մարզերում, 10-ը՝ Երևանում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: