08/03/2020

ԿԱՊԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՃԹՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

ԿԱՊԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՃԹՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջոցառումների շրջանակում մայիսի 23-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցի ներկայացման հանդիպում-քննարկումը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղեկալ Լիլիա Շուշանյանը և Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Քննարկման ընթացքում նախաձեռնության ներկայացուցիչները խոսեցին զեկույցով հասանելի դարձած տվյալների մասին, մասնավորապես՝ ընդերքօգտագործման թույլտվությունների, մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների պայմանագրերի, մետաղական հանքարդյունաբերության ոլորտից համայնքի ստացած եկամուտների, ընկերությունների՝ համայնքի առջև սոցիալական պարտավորությունների մասին։ 

Հանդիպմանը ներկայացվեց նաև ԱՃԹՆ-ի պաշտոնական կայքի և առցանց հաշվետվությունների հարթակի միջոցով հասանելի դարձած տվյալները, իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված ընթացիկ աշխատանքները, որից հետո տեղի ունեցավ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերի քննարկում։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: