08/11/2020

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ ԳՄ նիստ է անցկացվել. վերահաստատվել է ՀՀԿ գնահատականները

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ ԳՄ նիստ է անցկացվել. վերահաստատվել է ՀՀԿ գնահատականները

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 23-ին, տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀԿ գրասենյակից։

Նիստին անդրադարձ է կատարվել երկրի ներքաղաքական վերջին զարգացումներին: Գործադիր մարմինը վերահաստատել է մայիսի 19-ին տրված քաղաքական եւ իրավական գանահատականները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ կապված:

Կուսակցությունը շեշտում է, որ երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացները, այդ թվում՝ դատական համակարգի հնարավոր բարեփուխումները, պետք է իրականացվեն բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում եւ հավատարիմ մնալով երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Այս կապակցությամբ Հանրապետականը արժեւորում է Հայաստանի մի շարք կուսակցությունների, հասարական կազմակերպությունների ու գործիչների եւ միջազգային կազմակերպությունների համապատասխան արձագանքների առնչությամբ:

Կուսակցությունը վճռական է Հայաստանում ժողովրդավարությանն ու սահմանադրականությանը սպառնացող զարգացումների վերաբերյալ շարունակել քաղաքական պայքարը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, միաժամանակ օգտվելով իրեն հասանելի բոլոր միջազգային հարթակներից եւ հնարավորություններից:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ կուսակցական կառույցների աշխատանքներին, կուսակցության արդիականացման ծրագրի ընթացքին, քաղաքական դպրոցի գործունեությանը, միջազգային համագործակցության գալիք ծրագրերին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: