01/20/2026

Կապան քաղաքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի կապակցությամբ

Կապան քաղաքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ վերջին զանգի կապակցությամբ։ Համոզված եմ, որ գեղեցիկ ավանդույթի վերածված տոնական այս օրը հարազատ կրթօջախում հնչող վերջին զանգն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում՝ հաճելի ու բարի հիշողություններ արթնացնելով դպրոցական մտերմիկ ու ջերմ միջավայրի, դասընկերների, սիրելի ուսուցիչների մասին:
Ձեզ համար օրվա գլխավոր խոհուրդը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև կյանքի առավել պատասխանատու փուլի մեկնարկը։ Սա այն պահն է, որ պետք է կատարեք ապագայի համար ճիշտ ընտրություն և ընտրեք Ձեզ համար հոգեհարազատ մասնագիտություն։ Մի՛ վախեցեք դժվարություններից, բարձր նշաձող սահմանեք ձեզ համար ու ջանք ու եռանդ մի խնայեք ձեր նպատակներին հասնելու համար: Վստահ եմ, որ ձեր իսկ ջանքերի եւ աշխատանքի շնորհիվ նպատակները լինելու են հասանելի, երազանքները` իրագործելի, իսկ հաջողությունները` անխուսափելի: 
Շնորհավորանքի խոսքեր եմ ուղղում նաև մեր մանկավարժներին և ձեր ծնողներին` հույս հայտնելով, որ դուք իրականություն կդարձնեք ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքները:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին, մաղթում ամուր առողջություն և բազմաթիվ նվաճումներ կյանքի բոլոր բնագավառներում:
Բարի երթ 2019 թվականի բոլոր շրջանավարտներին։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: