01/20/2026

Չի ցուցաբերվելու ներողամտություն ոչ մեկի նկատմամբ․ ոստիկանություն

Չի ցուցաբերվելու ներողամտություն ոչ մեկի նկատմամբ․ ոստիկանություն

Մայիսի 24-ին՝ դպրոցներում վերջին զանգի օրը, ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Հանրապետության գրեթե բոլոր ավագ դպրոցներ են այցելել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն ու զրուցել դպրոցների տնօրենների հետ:

Զրույցների ընթացքում ճանապարհային ոստիկանները ներկայացնում էին ուժեղացված ծառայության մանրամասները, հորդորում ևս մեկ անգամ շրջանավարտներին ու ծնողներին զգուշացնել, որպեսզի ոչ մի աշակերտ չվարի մեքենա, տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվեն և ամեն ինչ կազմակերպվի օրենքի սահմաններում:

Ոստիկանությունիվ հայտնում են, որ հետևողական են լինելու, չի ցուցաբերվելու ներողամտություն ոչ մեկի նկատմամբ, և ցանկացած օրինախախտ ենթարկվելու է պատասխանատվության:

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: