01/20/2026

«Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաքի միջոցով ուզում են բոյկոտել Բաքվի եզրափակիչը

«Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաքի միջոցով ուզում են բոյկոտել Բաքվի եզրափակիչը

Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուները ցանկանում են բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ:

«Զինագործների» երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում  օգտագործել #BoycotBaku հաշթագը:
 
Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոսմերը՝ մոտ 5800 տոմս:
 
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ անգլիական երկու ակումբները` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն միմյանց դեմ:
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: