01/20/2026

Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել (լուսանկար)

Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել (լուսանկար)

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել, Aysor.am-ին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդից։

Գագիկ Հարությունյանը, հիշեցնենք, ԲԴԽ նախագահ էր ընտրվել 2018 թվականի մարտի 5-ին։

Մայիսի 20-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արգելափակել բոլոր դատարանների մուտքերը, մի խումբ քաղաքացիներ շրջափակել էին նաև Բարձրագույն դատական խորհրդի շենքը։ Բացի այդ, մի խումբ քաղաքացիներ պահանջում էին Գագիկ Հարությունյանի հրաժարականը՝ պնդելով, որ «այս մարմինը ձևավորվել է նախկին իշխանությունների օրոք, ու Գագիկ Հարությունյանը սերտ առնչություն ունի նախկին իշխանությունների հետ»։

aysor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: