08/04/2020

Օպերային թատրոնի կոլեկտիվը դեմ է կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը

Օպերային թատրոնի կոլեկտիվը դեմ է կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը դեմ է Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին՝ որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի:

Այս մասին ասվում է տարածված հայտարարության մեջ: Դրանում նաեւ նշվում է.

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին, ժամը՝ 14:00-ին, տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրվում են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները: Ինչպես հայտնի է ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրության օրակարգով: Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր եւ արդարացի անհամաձայնություն ունի»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: