01/20/2026

Սերժ Սարգսյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին. Վիկտոր Սողոմոնյան

Սերժ Սարգսյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո տեսակցության էր եկել Սերժ Սարգսյանը»,-ասաց նա:

Հարցին՝ հանդիպման ընթացքում ի՞նչ է քննարկվել, Սողոմոնյանն ասաց՝ տեղյակ չէ. «Կարծում եմ՝ ավելի շատ անձնական հարցեր են քննարկվել, քան քաղաքական»:

Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ դեռևս չի կարող ժամկետներ նշել, թե երբ երկրորդ նախագահը հանդես կգա հայտարարությամբ. «Առաջիկայում, այսքանը կարող եմ ասել»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: