01/20/2026

Իրանը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել

Իրանը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի հետ կապված Ծոցի երկրներին առաջարկել է ստորագրել չհարձակման մասին պայմանագիր, հաղորդում է Իսլամական Հանրապետության Տելեգրամ-ալիքը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովսոստի»-ն, Զարիֆն այս նախաձեռնությամբ հանդես է եկել Իրաքի ԱԳ նախարար Մուհամադ Ալի ալ Հաքիմի հետ մայիսի 25-ին կայացած հանդիպմանը։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է լավագույն հարաբերություններ ունենանալ Պարսից ծոցի երկրների հետ և ողջունում լարվածության թուլացման հետ կապված ցանկացած առաջարկություն։

Ավելի վաղ Իրաքի վարչապետին մոտ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել էր, որ Իրաքը Ռուսաստանի և ևս չորս երկրի հետ հանդես է գալիս որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման միջնորդ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: