01/20/2026

Ներդրումային ծրագրի շնորհիվ Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին

Ներդրումային ծրագրի շնորհիվ Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին

Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը ներդրումային ծրագրի շնորհիվ կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին ու կվերագործարկվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 27-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը։

«Կապանի օդանավակայանը խորհրդային տարիներին օրական ունեցել է 10-12, իսկ հատուկ օրերին մինչև 16 չվերթ։ 2017թ. «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ը հիմնեց«Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ-ն։  2017թսեպտեմբեր ամսին Կապանի համայնքապետարանի և ընկերության միջև կնքվեց կոնցեսիոն պայմանագիրորը նախատեսում էր վերագործարկել օդանավակայանը։ Արդյունքում ունենալու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան օդանավակայաններդրվելու են թռիչքատեխնիկական նոր համակարգեր»,- ասաց Թադևոսյանը։

Ծրագրի շրջանակներում ընդհանուր նախատեսվում է իրականացնել 2.3 մլրդ դրամի ներդրումորից 800 միլիոնն արդեն արված է։

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:
Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, գործարարներ, բարձրաստիճան պետական այրեր։

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: