01/20/2026

Մեր գյուղացիները չափազանց վարկավորված են, նրանք 14 տոկոսանոց վարկերի տակից շատ դժվար են դուրս գալու. փոխնախարար

Մեր գյուղացիները չափազանց վարկավորված են, նրանք 14 տոկոսանոց վարկերի տակից շատ դժվար են դուրս գալու. փոխնախարար

Մի կողմից հասկանալի է, որ մեր գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետք է տրանադրենք վարկային միջոցներ, մյուս կողմից կառավարության կողմից ընտրված ծրագրերի մեծ մասը սուբսիդավորման ծրագրերն են: Այս մասին, այսօր՝ «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ նշեց գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը՝ հավելելով, որ իրենք արդեն սկսել են փոխել այդ ծրագրերը, բայց սուբսիդավորման ծրագրերը մնալու են:

Արտակ Քամալյանի խոսքով, մեր ֆերմերները չափազանց վարկավորված են եւ ունեն վարկի ու գրավի մեծ խնդիրներ. «Այսօրվա դրությամբ 220 մլրդ դրամի վարկ ունենք՝ միջինը 14 տոկոս տոկոսադրույքով: Եթե դրան գումարենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվող բիզնեսմենները ավելի ռիսկային բիզնեսով են զբաղված, հետեւաբար գյուղացիներն այդ 14 տոկոսանոց վարկերի տակից շատ դժվար են դուրս գալու»,-ասաց նա:Քամալյանը հավելեց, որ լինելու են տարիներ, որ մենք աճ չենք ունենալու, որովհետեւ գյուղատնտեսության մեջ 5 տարվա մեջ երկու տարին շատ վատ տարի է լինելու. «Դրա համար մենք կարող ենք անդրադառնալ արդյունքներին երկու տարի անց»:

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: