01/20/2026

Մեթոդական օգնություն և շտաբային ուսումնավարժություն Սյունիքի մարզում

Մեթոդական օգնություն և շտաբային ուսումնավարժություն Սյունիքի մարզում

Մայիսի 20-24-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը Սյունիքի մարզում էր: Մայիսի 21-ին ծրագրված միջոցառումների ողջ ընթացքը ներկայացվել և քննարկվել է մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

ԱԻՆ մասնագետները քաղաքացիական պաշտպանության ոլորտում մեթոդական օժանդակություն են ցուցաբերել Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին, Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Գորայք, Տաթև և Տեղ համայնքներին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տարհանման պլանները, ոլորտը կարգավորող այլ փաստաթղթեր, ինչպես նաև տարհանման մարմինների և գործունեության կայունության բարձրացման հանձնաժողովների աշխատանքը:

Միջոցառման մասնակիցները միակարծիք էին այն հարցում, որ բնակավայրերին անհրաժեշտ է վերը նշված պլաններից տրամադրել քաղվածքներ, ինչը թույլ կտա քաղպաշտպանության ոլորտում նրանց գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ:

Մայիսի 24-ին տեղի է ունեցել շտաբային ուսումնավարժություն «ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ զորահավաքային ծավալման կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Ուսումնավարժության ընթացքում ծավալվել են անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերը:

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: