01/20/2026

Մտավախություն բացարձակ չկա. Հունան Պողոսյանը՝ Լևոն Երանոսյանի գործով հարցաքննվելու և մարզպետների շրջանում վեթինգ իրականացնելու հարցերի մասին (տեսանյութ)

Մտավախություն բացարձակ չկա. Հունան Պողոսյանը՝ Լևոն Երանոսյանի գործով հարցաքննվելու և մարզպետների շրջանում վեթինգ իրականացնելու հարցերի մասին (տեսանյութ)

ՀՀ Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն այսօր արձագանքելով լրագրողներից մեկի հարցին, որ Մեղրի ազատ տնտեսական գոտին սեփականաշնորհել է մի քանի անձանց կողմից, տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:

Մեկ այլ հարցի՝ հաշվի առնելով իր փոխոստիկանապետ եղած տարիները, մտավախություն չունի՞, որ վեթթինգ կիրականացվի մարզպետների շրջանում, Հունան Պողոսյանն ասաց, որ բացարձակ մտավախություն չունի և կոչ արեց էմոցիաներով չառաջնորդվել:

Լևոն Երանոսյանի գործով իրեն հարցաքննելու վերաբերյալ Սյունիքի մարզպետն ասաց.«Երբ դատարանը կգտնի նպատակահարմար, կհրավիրի հարցաքննության, կհարցաքննենք, մտավախություն բացարձակ չկա և մի գործով չի, որ հարցաքննվել ենք»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: