01/20/2026

Խարկովում բացել են Ակսել Բակունցի հուշատախտակը

Խարկովում բացել են Ակսել Բակունցի հուշատախտակը

Խարկովում տեղի է ունեցել հայ գրող եւ սցենարիստ Ակսել Բակունցի հուշատախտակի բացումը՝ նրա ծննդյան 120-ամյակի կապակցությամբ, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Ծրագրի կազմակերպիչներն են Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին եւ քաղաքային իշխանությունները:

Միջոցառումը կազմակերպվել է Խարկովի Վ. Դոկուչաեւի անվան ագրարային համալսարանում, որը Բակունցն ավարտել է 1923 թվականին: Ներկա են եղել պատվավոր հյուրեր՝ համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Ուլյանչենկոն, Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայ համայնքի գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, Ուկրաինայի պատվավոր նկարիչ Գառնիկ Խաչատրյանը, պատմական գիտությունների դոցենտ եւ հայագետ Իրինա Գայուկը, ինչպես նաեւ հյուրեր Հայաստանից՝ գրողի ծոռը՝ Արմիկ Բակունցը, Սյունիքի նկարիչների միության ղեկավար Ժիրայր Մարտիրոսյանը, հասարակայնության եւ կապերի բաժնի պետ Նոննա Միրզոյանն ու ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժնի ղեկավար Մարտիկ Գասպարյանը:

Միջոցառման ավարտին համալսարանի ռեկտորն ու ծրագրի նախաձեռնող եւ համակազմակերպիչ Սուսաննա Թամազյանը շնորհակալագրեր են ստացել Ուկրաինայում հայկական մշակույթի զարգացման գործում զգալի ներդրումի համար:

«Երկար տարիներ կար հայ մեծ գրող Ակսել Բակունցի հիշատակը հավերժացնելու գաղափարը: Այսօր ընդհանուր ջանքերով դա հաջողվեց»,- նշել է Սուսաննա Թամազյանը: 

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: