01/20/2026

ԲԴԽ-ի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, չի երաշխավորում դատավորների անկախությունը. Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը

ԲԴԽ-ի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, չի երաշխավորում դատավորների անկախությունը. Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը

ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որին մասնակցում էր 165 դատավոր, ավարտվեց: ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընթերցեց դատավորների ընդհանուր ժողովի տեքստը:

Նշվում է, որ դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը իրենք ևս կարևորում են, դեմ չեն, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից դատավորների գույքային դրության վերաբերյալ տեղեկատվություն ստանան:

«Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման վերականգման ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով»,-ասաց նա և նշեց, որ կոչ են անում օրենսդրական նախագիծ մշակել՝ այն բխեցնելով ՀՀ Սահմանադրությունից, միջազգային պարտավորություններից:

Հայտարարության տեքստում նշված է, որ ցանկացած առողջ ողջամիտ քննադատություն ընդունելի է դատական իշխանության համար, բայց դա չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանության հեղինակությանը վնասող արտահայտություններով, ուստի խստորեն դատապարտվում է ցանկացած անհարգելից գործողություն:

«Դատավորների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»,-ասաց նա և նշեց, որ հայտարարությունն ընդունվել է  երկար քննարկումների, բազմակարծության արդյունքում:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: