01/21/2026

Սարդարապատում կբացվի Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթող

Սարդարապատում կբացվի Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթող

 Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պաքարի պատմության թանգարանում մայիսի 28-ին հանդիսավոր արարողությամբ կբացվի Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթող: Վեց մետր բարձրությամբ կարմիր տուֆից կերտված համալիրը կառուցված` Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Վան Լապոյանի բարերարությամբ, հեղինակել են ճարտարապետ Հայկ Ասատրյանը եւ քանդակագործ Արտակ Համբարձումյանը: Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց ճարտարապետը` հուշարձանը տեղադրվել է զանգաշտարակի մոտակայքում, այնտեղ, ուր թաղված են արցախյան ազատամարտիկները: Խորհրդանշական սինվոլներն են` սուրը, արծիվները, հավերժության խորհրդանիշը: «Հուշարձանի մեջտեղում հավերժությունից «ծնվող» սուրն է, որը հաղթանակներով եկել է դարերով: Խորհրդանշում է մեր պատմության փառահեղ էջերը, ազատությունը: Թուրը` աջ եւ ձախ կողմերից «պաշտպանում» են երկու արծիվները, որոնք իրենց հերթին խորհրդանշում են սահմանին կանգնած խաղաղություն պաշտպանող զինվորներին: Հուշարձանի կենտրոնում հավերժության նշանն է: Թուրը ծնվելով հավերժությունից` երկնասլաց մխրճվում է երկինք: Թրի գաղափարը գալիս է Ռաֆայել Իսրայելյանի չիրագործված նախագծից, ըստ որի` զանգաշտարակների փոխարեն դա պիտի լիներ: Այս հուշակոթողը կարծես գալիս է համալրելու, ինչու չէ նաեւ ամբողջացնելու Իսրաելյանի նախագիծը»,-մանրամասնեց Ասատրյանը:

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: