01/21/2026

ՌԴ-ում չինացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, կան զոհեր, վիրավորներ

ՌԴ-ում չինացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, կան զոհեր, վիրավորներ

Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի երկրամասի Ուսուրիյսկ քաղաքում չինացի զբոսաշրջիկներով լի ավտոբուս է շրջվել, գրում է РИА Новости-ն՝ տեղի արտակարգ ծառայություններին հղումով:

Ավտոճանապարհային վթարի հետևանքով 2  մարդ է զոհվել, ևս 19-ը վնասվածքներ ու կոտրվածքներ են ստացել:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, փրկարարներ և շտապօգնության աշխատակիցներ: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից 6-ի վիճակը ծանր է գնահատվում:

Ավտոբուսում ընդհանուր առմամբ 48 մարդ է գտնվել: Վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության կտրուկ վատթարացումն է: Հայտնի է, որ նա Ռուսաստանի քաղաքացի է և երկար տարիների փորձ ունի, իսկ ճանապարհ ընկնելուց առաջ անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները:

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: