01/21/2026

Սարդարապատում բացվել է Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթող (տեսանյութ)

Սարդարապատում բացվել է Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթող (տեսանյութ)

արդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանում Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնությամբ այսօր հանդիսավոր արարողությամբ բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթող:

Վեց մետր բարձրությամբ կարմիր տուֆից կերտված համալիրը, կառուցված է ՀՅԴ Կանադայի կառույցի և Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Վան Լապոյանի բարերարությամբ, հեղինակել են ճարտարապետ Հայկ Ասատրյանը եւ քանդակագործ Արտակ Համբարձումյանը:
 
Հուշարձանը տեղադրվել է զանգաշտարակի մոտակայքում, այնտեղ, ուր թաղված են արցախյան ազատամարտիկները:
 
Ըստ ճարտարապետ Հայկ Ասատրյանի՝ «հուշարձանի մեջտեղում հավերժությունից «ծնվող» սուրն է, որը հաղթանակներով եկել է դարերով: Խորհրդանշում է մեր պատմության փառահեղ էջերը, ազատությունը: Թուրը աջ եւ ձախ կողմերից «պաշտպանում» են երկու արծիվները, որոնք իրենց հերթին խորհրդանշում են սահմանին կանգնած խաղաղություն պաշտպանող զինվորներին: Հուշարձանի կենտրոնում հավերժության նշանն է: Թուրը, ծնվելով հավերժությունից, երկնասլաց մխրճվում է երկինք: Թրի գաղափարը գալիս է Ռաֆայել Իսրայելյանի չիրագործված նախագծից, ըստ որի` զանգաշտարակների փոխարեն դա պիտի լիներ: Այս հուշակոթողը կարծես գալիս է համալրելու, ինչու չէ, նաեւ ամբողջացնելու Իսրայելյանի նախագիծը»:
 
 
 
 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: