01/21/2026

Բաքվում ոստիկաններն առանձնահատուկ ուշադրություն են դրսեւորում Մխիթարյանի խաղաշապիկներով ֆանատների նկատմամբ

Բաքվում ոստիկաններն առանձնահատուկ ուշադրություն են դրսեւորում Մխիթարյանի խաղաշապիկներով ֆանատների նկատմամբ

Բաքվում ադրբեջանցի ոստիկաններն առանձնահատուկ ուշադրություն են դրսեւորում Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկով երկրպագուներին, որոնք Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանել Եվրոպայի լիգայի եզրափակիչի համար։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է արդբեջանցի ոստիկանը միայն հրահանգից հետո հեռանում Մխիթարյանի խաղաշապիկներ հագած երկրպագուների մոտից։

Մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչում «Արսենալը» կմրցի «Չելսիի» հետ։

Մխիթարյանը հրաժարվել է խաղալ Ադրբեջանում։

sntv@sntvstory
 
 

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: