01/21/2026

ՀՀ վարչապետն ու Ղազախստանի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հետ կապված հարցեր

ՀՀ վարչապետն ու Ղազախստանի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հետ կապված հարցեր

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վկայակոչելով «Կազինֆորմ» գործակալությունը,

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությունը խորացնելու հետ կապված հարցեր:

«Մեր երկրներն ընդհանուր շատ բան ունեն, ղազախական և հայկական ընկերությունները սերտորեն համագործակցում են տարբեր ոլորտներում: Հարկավոր է այդ կապերին լրացուցիչ իմպուլս հաղորդել, ինչը կամրապնդի առևտրա-տնտեսական փոխգործակցությունը,- ասել է Ղազախստանի նախագահը:

ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել տնտեսության ոլորտում հայ-ղազախական փոխգործակցությունն ընդլայնելու հարցում: «Մեր երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդվում են, առևտրաշրջանառությունն աճում է: Բայց այդ ուղղությամբ մենք դեռ աճի մեծ ներուժ ունենք, որն առայժմ չի օգտագործվում ինչպես պետք է: Մեր կառույցները պետք է սերտորեն համագործակցեն, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: