01/21/2026

Նիկոլ Փաշինյանը չեղարկել է նախանշված միջոցառումներն ու վերադառնում է Հայաստան. ԶԼՄ

Նիկոլ Փաշինյանը չեղարկել է նախանշված միջոցառումներն ու վերադառնում է Հայաստան. ԶԼՄ

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աշխատանքային այցի ընթացքում ուղեկցող լրագրողների հայտնի է դարձել, որ Փաշինյանը որոշել է չմասնակցել մի շարք օրակարգային միջոցառումների ու վերադառնում է Հայաստան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում աշխատանքային այցի շրջանակում նախատեսված որոշ միջոցառումներն ու որոշել է շտապ վերադառնալ Հայաստան։

Նուր-Սուլթանից այս մասին հաղորդում է Factor.am-ի թղթակիցը։ Ըստ կայքի` Փաշինյանը չի մասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստից հետո օրակարգով նախանշված պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին: Չեղարկվել է նաև Նուր-Սուլթանում Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը:

Ըստ նույն աղբյուրի` ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո հայկական պատվիրակությունը մեկնելու է օդանավակայան:

Մինչ այդ նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որի ընթացքում լրագրողների հետ հարցուպատասխան նախատեսված  չէ։

«Փաշինյանը մեկնեց»,– Sputnik Ղազախստանի թղթակցին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Ղազախստան էր մեկնել աշխատանքային այցով։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: