01/21/2026

Վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների պաշտոնական ճաշին և հանդիպել է հայ գործարարների հետ

Վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների պաշտոնական ճաշին և հանդիպել է հայ գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Հաջորդիվ տեղի է ունեցել պաշտոնական ճաշ՝ ի պատիվ ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների։

Այնուհետև վարչապետ Փաշինյանն այցելել է Ղազախստանում Հայաստանի դեսպանություն, որտեղ հանդիպում է ունեցել տեղի մի խումբ հայ գործարարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: