01/21/2026

Եթե Մխիթարյանը հաղթեր Բաքվում, կծածաներ ՀՀ դրոշը. Գյուլբուդաղյանց

Եթե Մխիթարյանը հաղթեր Բաքվում, կծածաներ ՀՀ դրոշը. Գյուլբուդաղյանց

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վստահ է, որ ՀՀ ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը կբարձրացներ դրոշը, եթե «Արսենալի» կազմում գոլի հեղինակ դառնար Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչում: Ինչպես հայտնի է, հայ ֆուտբոլիստը, անվտանգության նկատառումներով, չի մեկնել Բաքու, որտեղ այսօր՝ մայիսի 29-ին, կայանալու է 2018-19 մրցաշրջանի՝ «Չելսիի» դեմ վճռորոշ հանդիպումը: Նույն պատճառով նա Ադրբեջան չէր մեկնել նաեւ ընթացիկ մրցաշրջանի «Քարաբագի» դեմ խաղին, ինչպես նաեւ մի քանի տարի առաջ Չեմպիոնների լիգայի «Գաբալայի» դեմ խաղին, երբ հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: Գյուլբուդաղյանցը թեմայի շուրջ խոսել է sovsport.ru կայքի հետ:

- Չէ՞ք կարծում, որ սա չափազանց է: Ի վերջո խոսքը Եվրոպա լիգայի հաղթողի կոչման մասին է: Խոսքը նախնական փուլերի հանդիպումների մասին չէ:

- Համաձայն եմ, ոչ բոլոր ֆուտբոլիստներին է նման հանդիպումների մասնակցելու բախտ վիճակվում: Շատերն այդ մասին երազում են ողջ կյանքում: Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես Մխիթարյանը 2 տարի առաջ «Մանչեստեր Յունայթեդի» հետ հաղթեց Եվրոպա լիգայում: Գեղեցիկ գոլ խփեց «Այաքսին», հետո գլխավերեւում պահեց հայկական դրոշը:

Այդ վայրկյաններին ողջ հայ ազգը հպարտություն էր զգում: Ի դեպ, նա Պոլ Պոգբայի հետ հավակնում էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Ընդհանրապես Մխիթարյանը ֆանտաստիկ կարիերա ունի: Եվ կարելի է խոսել ոչ միայն նրա ֆուտբոլային տաղանդի, այլեւ մարդկային հատկանիշների մասին՝ կամքի ուժի, նպատակասլացության, փորձությունները հաղթահարելու ու երբեք չհանձնվելու ունակությունների մասին:

- Գուցե արժե՞ր ամեն դեպքում մեկնել Բաքու՝ մտավախություն չունենալով աղմուկի համար:

- Վստահ եմ, որ, եթե Մխիթարյանը խաղար այդ խաղում եւ հաղթեր, ի պատիվ իր ազգի, համարձակորեն գլխավերեւում կպահեր հայկական դրոշը, ոչնչից չէր վախենա: Ես կհպարտանայի նրանով, ինչպես իմ բոլոր հայրենակիցները: Բայց նա առանց այդ էլ օրինակ է բոլորի համար: Նա բազմաթիվ հիանալի հաթաղանակներ է տարել, եւ նա իրավունք ունի այնպիսի որոշումներ կայանցելու, որոնք անհրաժեշտ է համարում:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: