01/21/2026

Եվրոպացի գիտնականներն օձի նոր տեսակն անվանել են հայկական Ուրարտու թագավորության պատվին. Tert.am

Եվրոպացի գիտնականներն օձի նոր տեսակն անվանել են հայկական Ուրարտու թագավորության պատվին. Tert.am

Գիտնականներն օձի նոր տեսակը, որը բնակվում է Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Իրաքի և Ռուսաստանի որոշ հատվածներում, անվանակոչել են հին հայկական թագավորության՝ Ուրարտուի պատվին:

Ինչպես նշում է sciencedaily.com կայքը, սողունի գիտական անվանումը Elaphe urartica է:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ուրարտուի թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում՝ Հայկական լեռնաշխարհում:

Կոմենսկու անվան համալսարանի (Բրատիսլավա) գիտնականներ Դանիել Յաբլոնսկին և Դևիդ Յանձիկը մանրամասնել են, որ օձի այս տեսակը հազվադեպ է հանդիպում դաշտային պայմաններում և առավել շատ տարածված է աշխարհագրական բարդ տարածքներում:

Օձի նոր տեսակի ուսումնասիրման աշխատանքները տևել են 17 տարի:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: