01/21/2026

Ի՞նչ է արվում հանքերին մոտ բնակավայրերում հիվանդացության աճը կանխելու համար․ Արմեն Խաչատրյան

Ի՞նչ է արվում հանքերին մոտ բնակավայրերում հիվանդացության աճը կանխելու համար․ Արմեն Խաչատրյան

Հանքերի շահագործման հետևանքով աղտոտվում են հողը, ջուրը, օդը, ինչը ազդեցություն է ունենում բնակիչների վրա։ Այս մասին ներածականից հետո պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր կառավարությանը օրինակ բերեց։ Ասաց, որ Կապանում հողի մեջ պղնձի պարունակությունը 40-50 անգամ գերազանցում է նորման։ Իսկ ցինկի քանակությունը, ըստ Խաչատրյանի, նորման գերազանցում է 10 անգամ։

 
Նա հարցրեց՝ ի՞նչ է արվում այդպիսի բնակավայրերում հիվանդացության աճի կանխման համար։ Նրան պատասխանեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նախարարի խոսքերով՝ այժմ իրականացվում են ախտորոշիչ հետազոտություններ՝ տնտեսական ու առողջապահական-բնապահպանական ազդեցությունները գնահատելու համար։

Նախարարն ասաց, որ մինչ այս Հայաստանում ընդունված էր այն համակարգը, երբ հանքարդյունաբերողները որոշակիորեն աղտոտում էին շրջակա միջավայրն ու դրա համար փոխհատուցում էին վճարում։ Իսկ հիմա, ըստ Գրիգորյանի, քաղաքականությունը հիմնվելու է աղտոտման կանխարգելման վրա։

shantnews.am

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: