01/21/2026

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը:

ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գևորգյանին ամիսներ առաջ աշխատանքից ազատել էր ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Սիմոնյանն իրեն աշխատանքից հեռացրել էր «իշխանությունների հետ գաղտնի համագործակցության և կասկածելի գործարքների գնալու համար»։ Գևորգյանը պնդեց՝ նման բան չի եղել։

Չբացառելով, որ բուհի գործերին լինեն քաղաքական միջամտություններ՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը միևնույն ժամանակ նշեց՝ ինքը դա թույլ չի տա։ «Քաղաքական ճնշումներ չեն լինելու», - ասաց Գևորգյանը։

Առաջադրվել էր նաև ԵՊՀ Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը, սակայն նա չընտրվեց։

Մայիսի 23-ին Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնից։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: