01/21/2026

Ադրբեջանը հայտնում է իր 1 կորուստի մասին. Արցախի ՊՆ արձագանքը

Ադրբեջանը հայտնում է իր 1 կորուստի մասին. Արցախի ՊՆ արձագանքը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Աղդամի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողի սպանվելու մասին: Ադրբեջանական կողմը հայտնում է, որ զինծառայողն սպանվել է «հայկական կողմի դիպուկահարի կրակոցից»:

Սպանված զինծառայողի անունն է Ագիլ Ակիֆ օղլի Օմարով:

Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը: «Մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը, իրականությանը չի համապատասխանում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ուժերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և, միաժամանակ, ադրբեջանական կողմին հորդորում ձեռնպահ մնալ սադրիչ ապատեղեկատվություններով իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար քայլերից»:
 
lragir.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: