01/21/2026

Շտապօգնության աշխատակիցները ներառվեցին սոցիալական փաթեթում

Շտապօգնության աշխատակիցները ներառվեցին սոցիալական փաթեթում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն՝ սոցիալական փաթեթի շահառուների թվում ավելացվել են Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ ավագ, միջին և կրտսեր 560 բուժաշխատողները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում առողջապահության ոլորտի ևս շուրջ 610 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով:

Արդյունքում շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի: Շահառուներն անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակներում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ:

Երևանի շտապօգնության աշխատակիցները դեռևս հունվարից իրենց բողոքի ալիքն էին բարձրացրել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում ու սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու հնարավորության ընձեռում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: