01/21/2026

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ երեխաներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ամենապայծառ, լուսավոր և հրաշալի տոնի՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Երեխաները ոչ միայն մեր երկրի ապագան, այլև մեր հանրության թերևս ամենակարևոր խումբն են, քանի որ նրանք ամենաշատն ունեն մեր՝ մեծահասակներիս, պաշտպանության ու խնամքի, սիրո և հոգատարության կարիքը: Մեր երեխաների ներկայությունը, նրանց ծիծաղն ու ուրախությունը անհնարին է փոխարինել որևէ այլ արժեքով: Դա ամենաթանկն է աշխարհում:

Մենք ենք նաև պատասխանատուն երեխաների առողջության, կյանքի անվտանգության ու ճիշտ դաստիարակության համար: Համոզված եմ, որ յուրաքանչյուրս մեր տեղում ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի երեխաները անհոգ ու ուրախ մանկություն ունենան:

Սիրելի՛ փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ ցանկանալով ձեզ անհոգ և լուսավոր մանկություն, խաղաղ երկինք և անսպառ ժպիտներ: Թո՛ղ դուք մշտապես շրջապատված լինեք անսահման սիրով ու ջերմությամբ:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: