01/21/2026

ԱԺ-ն ընդունեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին և հարակից  նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փաթեթով առաջարկվում է Իրանից ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ պետական տուրք:

Օրենքի նախագիծն ընդունվեց 85 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովի դիմաց մի խումբ կառուցապատողներ պահանջում էին կողմ չքվեարկել Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու մասին օրենքի նախագծին: Բողոքի ակցիայի մասնակիցներն առաջարկում էին հարցը լիարժեք ուսումնասիրել ու քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ իրենք քվեարկությունից առաջ չեն կարողացել հանդիպել կառուցապատողների հետ, և դա կանեն քվեարկությունից հետո:

«Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ շինարարական ընկերություններ ու կառուցապատողներ, մասնավորապես` իրենց բողոքի առարկան այն է, որ պետական տուրքի մասին օրենքը մենք օրենքի խախտմամբ ենք ընդունելու, այսինքն` մենք իրավունք չունենք դա 6 ամսից շուտ ուժի մեջ մտցնել, ուզում եմ ասեմ, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Մենք 20 րոպե նիստն ընդմիջեցինք, որպեսզի այդ մարդկանց հետ զրուցենք, նոր մտնենք քվեարկության: Ցավոք, քանի որ իրենք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչն ինչու ենք անում»,- ասաց Թունյանը:

Ապրիլի 19-ին ԱԺ-ն լիագումար նիստում ընդունել էր նախագիծը, սակայն դեմ էին քվեարկելընդդիմադիր ,Լուսավոր Հայաստանե և ,Բարգավաճ Հայաստանե խմբակցությունները: ԼՀԿ-նառաջարկում էր չընդունել նախագիծն ու նախաձեռնել քննարկումներ, լսումներ: ԲՀԿ-նառաջարկում էր պետական տուրք սահմանել նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացողկլինկերի վրա: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստեղծվել էրաշխատանքային խումբ, որում ցեմենտ արտադրողների, կառուցապատողների հետքննարկումներ են ընթացել:
 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: